Փոխվարչապետերի որոշումներ

1 Մարտի 2019, 87 - Ա

«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍՈԱՐ) -ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` «ՁՈՐԱԿ» ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ՀԱՄԱՐ ՄՐԳԻ ՉՈՐԱՑՄԱՆ ՍԱՐՔԻ ԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ) - Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Թբիլիսյան խճ. 19, ՀՎՀՀ` 00148272) իրականացվող` 2,294,170 դրամ ընդհանուր արժողությամբ, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի համար մրգի չորացման սարքի գնում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ) -Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից` «Ար և ԱՐ դիզայն քնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01547716) 2018 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մրգի չորացման սարքի մատակարարում՝ 2,294,170 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ) - Հայաստան» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հավելված

Արխիվ

2024

2023