1 Մարտի 2019, 86 - Ա
ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ (ԲՀԻՕՀՀՄ) ԿՈՂՄԻՑ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի (ԲՀԻՕՀՀՄ) կողմից 2019-2020 թվականներին իրականացվող 3,203,600 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: