Փոխվարչապետերի որոշումներ

1 Մարտի 2019, 85 - Ա

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` «ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ - մանկական գյուղեր» հայկական բարեգործա-կան հիմնադրամի կողմից (ք. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) իրականացվող` 554,831,134 դրամ ընդհանուր արժողությամբ՝ «Առանց ծնողական խնամքի մնացած պատանիների ու երիտասարդների երկարաժամկետ խնամք և դաստիարակություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ՍՕՍ - մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Էրեբունի» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2005 թվականի օգոստոսի 25-ին կնքված N 276397 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 1,333,333՝ դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.


2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված N 012.08.03.0127, N 015.08.13.0127 և N 011.08.13.0127 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,133,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 13-ին կնքված N 07-64-34-4 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 400,325 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2005 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված N 010634092 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
5) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2018 թվականի նոյեմբերի 12 ին կնքված N 179/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատա-կարարում` 2,955,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02507464) 2018 թվականի նոյեմբերի 7 ին կնքված N PD-01-01-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում փոստային կապի վճարովի ծառայությունների մատուցում` 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված

Արխիվ

2024

2023