Փոխվարչապետերի որոշումներ

1 Մարտի 2019, 84 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N Մ-1147-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 22-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային ու գյուղական համայնքների ազգաբնակչությանը» ծրագրի մասին» N Մ-1147-Ա որոշման կից ծրագրի 8-րդ կետում «2018 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2019 թվականի փետրվարի 28-ը» բառերով:
2. Սահմանելով, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված սննդամթերքը (խտացրած կաթ՝ 26,190 հատ, 1,348,785 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ոլոռ՝ 11,000 կգ, 312,400 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, մակարոնային արտադրանք՝ 48,000 կգ, 1,248,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ և սիսեռ՝ 22,000 կգ, 1,441,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռներ, բաշխման ցանկերը՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:


Հավելված

Արխիվ

2024

2023