1 Մարտի 2019, 83 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N Մ-1291-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի կետը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 4 ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ալավերդի քաղաքում նոր մանկապարտեզի շենքի կառուցում» ծրագրի մասին» N Մ-1291-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ և 9-րդ կետերում «2018 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2019 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով: