15 Մարտի 2019, 100 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված՝ նշված ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի և հարակից տարածքի վերակառուցման, վերանորոգման և բարեկարգում» ծրագրի մասին» N Մ-1435-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) օդափոխության և ջեռուցման համակարգի մոնտաժման նյութեր՝ 5,120 կգ ընդհանուր քաշով, 44,337.01 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման կախսերը կազմել են 2,375 ԱՄՆ-ի դոլար և 414,009.50 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) ամրաններ՝ 14,113 կգ ընդհանուր քաշով, 6,411.69 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ԵՏՄ բեռ:
2. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 05502622) և «Քուլ Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03020552) 2019 թվականի հունվարի 8 ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ավտոմատացված հակահրդեհային համակարգի և օդափոխության, օդորակման ու ջեռուցման համակարգերի մոնտաժման և փորձարկման աշխատանքների շրջանակում աջակցման ծառայությունների մատուցում` 6,745,474 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: