Փոխվարչապետերի որոշումներ

7 Մարտի 2019, 94 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N Մ-1273-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Տավուշի մարզի Կողբ համայնքում «Թումո» կենտրոնի ստեղծում» ծրագրի մասին» N Մ-1273-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «737,000,000 դրամ» բառերը փոխարինել «1,037,000,000 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված մետաղական պրոֆիլները (8,874 կգ ընդհանուր քաշով, 5,166.44 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Վուդ Լայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00445922) 2019 թվականի փետրվարի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սոսնձված լամինաց-ված նրբատախտակի ձեռքբերում՝ 1,191,910.72 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Օպուս ինդասթրի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00902857) 2019 թվականի հունվարի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մետաղյա կաղապարների պատրաստման աշխատանքների իրականացում՝ 4,429,738 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հավելված