1 Մարտի 2019, 29 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N Մ- 126-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (ջահեր՝ 2 տեղ, 5 կգ ընդհանուր քաշով, 95 եվրոյին համարժեք դրամ արժո-ղությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 10,450 դրամ, տարբեր գույների մանվածք-ներ՝ 6 տեղ, 13.3 կգ ընդհանուր քաշով, 17,389 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 144,450 դրամ և այլ գործվածքներ՝ 1 տեղ, 160 կգ ընդհանուր քաշով, 7,880.2 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 333,455 դրամ, «Արարատյան» ՄՎ) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2012 թվա-կանի փետրվարի 24-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի հանդիսությունների դահլիճի շենքի արտաքին և ներքին հարդարման աշխատանքների իրականացում» ծրագրի մասին» N Մ-126-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: