Փոխվարչապետերի որոշումներ

1 Մարտի 2019, 54 - Ա

«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 369,340,105 դրամ արժողությամբ «Երեխաների անվճար բժշկական օգնություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 01533153) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2008 թվականի նոյեմբերի 17-ին կնքված` N 400105 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 733,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2014 թվականի ապրիլի 4-ին կնքված` N 133008 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 825,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի ապրիլի 13-ին կնքված` N 0285488 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 825,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2006 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված` N 4100003130100005370 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 641,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված` N 01708132572 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 2,383,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2014 թվականի փետրվարի 20-ին կնքված` N 02108133502 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 1,787,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված` N 03108134373 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայություն-ների մատուցում՝ 836,779 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի նոյեմբերի 29-ին կնքված` N 14208138921 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 870,833 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00930884) հետ 2019 թվականի հունվարի 9-ին կնքված` N Ե-232 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 9-ից մինչև 2020 թվականի հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում ցածր ճնշման գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում՝ 148,380 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին կնքված` N 6230004/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայություն-ների մատուցում` 2,016,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2002 թվականի հունվարի 1-ին կնքված` N 840002476 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 59,583 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2004 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված` N 510065805 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 137,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2008 թվականի մայիսի 5-ին կնքված` N 112826544 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 105,417 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02605138) հետ 2014 թվականի հունիսի 18-ին կնքված` N ԱԻՆ 146 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցում` 110,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
15) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 7-12-76 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 183,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
16) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2014 թվականի հուլիսի 17-ին կնքված` N 112782694 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
17) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 402654354 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 119,167 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
18) «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00807555) հետ 2016 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված` N 2016/1201 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «ՀԾ-Ձեռնարկություն» համակարգի սպասարկման աշխատանքների իրականացում և լիցենզիաների տրամադրում (ամսական 3 անգամ)` 1,301,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
19) «Յուքոմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00024873) հետ 2018 թվականի մարտի 19-ին կնքված` N 0002/19/03/2018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության (ինտերնետային) ծառայությունների մատուցում՝ 426,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
20) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2007 թվականի նոյեմբերի 12-ին կնքված` N 011149502 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 91,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
21) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2012 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված` N 114/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազատարի տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացում՝ 87,150 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
22) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 486545560 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 123,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
23) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 218107397 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 123,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
24) «ԲԻ-ԴԻ-Օ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ ԹԱՔՍ ԸՆԴ ԼԻԳԸԼ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00079492) հետ 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական և խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 5,115,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
25) «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00040569) հետ 2018 թվականի նոյեմբերի 5-ին կնքված` N AT-AU-071-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2018 թվականի ֆինանսական տարվա աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 3,750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
26) «ԳՐԱՆԹ ԹՈՐՈՆԹՈՆ ԼԻԳԱԼ ԸՆԴ ԹԱՔՍ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00101634) հետ 2018 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված` N LS-025/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրավաբանական խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 1,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
27) «ԳՐԱՆԹ ԹՈՐՈՆԹՈՆ ԼԻԳԱԼ ԸՆԴ ԹԱՔՍ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00101634) հետ 2018 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված` N LT-026/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կադրային գործի վարման հետ կապված խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
28) «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 05524623) հետ 2017 թվականի նոյեմբերի 1-ին կնքված` N MA-1117 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 91,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
29) «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02605138) հետ 2015 թվականի հուլիսի 30-ին կնքված` N ԱԻՆ 875 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցում` 110,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
30) «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02605138) հետ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված` N ԱԻՆ 00360 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցում` 110,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
31) «Էկոլոգիա Վ.Կ.Հ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 04719486) հետ 2010 թվականի նոյեմբերի 16-ին կնքված` N 94 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բժշկական թափոնների դուրսբերման և ոչնչացման ծառայությունների մատուցում` 183,334 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված