Փոխվարչապետերի որոշումներ

1 Մարտի 2019, 73 - Ա

«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակեր–պության կողմից իրականացվող` 88,901,840 դրամ արժողությամբ «Օրրան-Վանաձոր» օգնություն կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2013 թվականի փետրվարի 6-ին կնքված` N 117345015 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00046317) հետ 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված` N 03108134796 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 2,933,334 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 218150806 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 183,334 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2012 թվականի հունվարի 17-ին կնքված` N 000502 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,558,334 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00930884) հետ 2018 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված` N 4-293 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 16-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ցածր ճնշման գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում՝ 106,555 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Սպարապետ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 06915002) հետ 2018 թվականի հունվարի 8-ին կնքված` N V-002 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերքի ձեռքբերում` 30,014,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Մխիթար Սիմոնյան» ԱՁ-ի (ՀՎՀՀ` 86035603) հետ 2018 թվականի հունվարի 8-ին կնքված` N 1/01-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հացամթերքի ձեռքբերում` 2,184,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Միքայել Բարաթյան» ԱՁ-ի (ՀՎՀՀ` 66900513) հետ 2018 թվականի հոկտեմբերի 18-ին կնքված` N V-002 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակա–հատվածում սննդամթերքմսային կիսաֆաբրիկատների ձեռքբերում` 2,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 01556354) 2018 թվականի նոյեմբերի 9-ին կնքված՝ N Ե 2823-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար կաթսայատան տեխնիկական անվտանգության փորձաքննության ծառայության մատուցում՝ 68,185 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված