Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 58 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ-ամերիկյան առողջապահական ասոցիացիայի կողմից IDA FOUNDATION կազմակերպության միջոցով ուղարկված, Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված դեղորայքի (1 տեղ, 1.2 կգ ընդհանուր քաշով, 255 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ՝ ներառյալ փոխադրման արժեքը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը: Բեռն անհատույց հանձնվելու է Արցախի Հանրապե-տության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին:
2. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: