Փոխվարչապետերի որոշումներ

1 Մարտի 2019, 50 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27 Ի N Մ-280-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի մարտի 27-ի «Հայաստանի մանուկների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N Մ-280-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2019 թվականի մարտի 31-ը:
2. Սահմանել, որ Հայաստանի մանուկների հիմնադրամի կողմից ձեռք բերված կոյուղաջրերի մաքրման սարքը (800 կգ ընդհանուր քաշով, 1,100 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում: