1 Մարտի 2019, 49 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N Մ-068-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02269952) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հունվարի 26-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանի 2800-ամյակին նվիրված ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգու բարեկարգում և հիմնանորոգում» ծրագրի մասին» N Մ-068-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02658388) 2018 թվականի դեկտեմբերի 13-ին կնքված՝ N ՎԸ-033/2018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Երևանի 2800-ամյակին նվիրված ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգու Գ. Լուսավորչի և Մ. Խորենացու փողոցների խաչմերուկներում առկա տրանսպորտային լուսացույցների տեղափոխման, տեղադրման և հետիոտնային անցումի տեղափոխման-գծանշման աշխատանքների իրականացում` 1,602,600 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Կարկաս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00054589) 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված՝ N ՎԸ-039/2018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Երևանի 2800-ամյակին նվիրված ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգում բետոնե հենարանի կառուցման և չորս լուսասյուների ու մեկ աղբամանի հիմքերի բազալտապատման աշխատանքների իրականացում` 1,347,230 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ավետիսյան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01849105) 2018 թվականի դեկտեմբերի 21-ին կնքված՝ N ՎԸ-042/2018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Երևանի 2800-ամյակին նվիրված ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգում նստարանների գրանիտե սալերի մոնտաժման համար քարերի չժանգոտվող պողպատե ամրալարով խարսխման և բետոնի էլեկտրական սպիրալներով տաքացման աշխատանքների իրականացում` 3,267,465 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Ակվատուս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01826626) 2018 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված՝ N ՎԸ-044/2018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Երևանի 2800-ամյակին նվիրված ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգում շատրվանների կառուցման աշխատանքների շրջանակներում ջրաշիթերի և լույսերի խողովակների ջրակայուն փքվող շինարարական խառնուրդով լցոնման ու ջրավազանները միմյանց կապելու ընթացքում բացված անցքերի հատուկ նյութերով ջրամեկուսացման աշխատանքների իրականացում և 38 հատ ջրից փքվող հերմետիկ ջրամեկուսիչի մատակարարում` 3,587,972 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի: