1 Մարտի 2019, 40 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի և ԱՄՆ-ում բնակվող հաշմանդամների կողմից Արցախի ազատամարտի հաշմանդամ վետերանների համար նախատեսված, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը ՝
1) էլեկտրական սայլակներ, սայլակներ և խնամքի այլ միջոցներ՝ 73 տեղ, 1,992 կգ քաշով, 7,000 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 500 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) էլեկտրական սայլակներ և խնամքի այլ միջոցներ՝ 7 տեղ, 1,000 կգ քաշով, 4,000 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 200 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
3) էլեկտրական սայլակներ՝ 8 տեղ, 1,070 կգ, 3,500 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 200 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: