1 Մարտի 2019, 36 - Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից (քաղ. Երևան, Կ. Ուլնեցու 64, ՀՎՀՀ` 01009295) իրականացվող` 122,450,744 դրամ ընդհանուր արժողությամբ բարեգործական ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանա-կություն՝
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Հյուսիս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2008 թվականի օգոստոսի 6-ին կնքված N 222226 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում` 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7 ին կնքված N 013.08.13.0948 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի նոյեմբերի 2-ին կնքված պայմանագրում (հաշվառման քարտ N 7-14-56) նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2006 թվականի նոյեմբերի 28-ին կնքված N 010957156 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 96,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Թամարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03500525) 2016 թվականի նոյեմբերի 29-ին կնքված նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրված կամ գնված ապրանքների մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Դավիթ 84» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00833046) 2014 թվականի նոյեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրված հացամթերքի մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Գրանդ Քենդի» հայ կանադական ՀՁ ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02226764) 2016 թվականի ապրիլի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրվող քաղցրավենիքի և հրուշակեղենի մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02588296) 2016 թվականի մայիսի 1-ին կնքված N FAAS/05/16 պայմանագրում (հավելված N 3 առ 2018 թվականի նոյեմբերի 6-ի) նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցում` 4,896,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00433357) 2018 թվականի նոյեմբերի 21-ին կնքված N 30 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ֆինանսական հաշվետվությունների, այդ թվում` հաշվապահական հաշվեկշռի, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության, սեփական կապիտալի և դրամական հոսքերի մասին հաշվետվությունների աուդիտորական ուսումնասիրություն՝ աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան` 560,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Էյ- ի- Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2010 թվականի ապրիլի 9-ին N Ե-1118 պայմանագրում (2018 թվականի նոյեմբերի 27-ի N 9/Ե-1118 համաձայնագիր) նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում` 170,376 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
11) Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ (ՀՎՀՀ՝ 01533334) 2009 թվականի հունվարի 8-ին կնքված N 01/09 պայմանագրում (2018 թվականի նոյեմբերի 7-ի համաձայնագիր) նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հայտնաբերել և «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամ ներկայացնել մուրացկանությամբ, թափառաշրջիկությամբ զբաղվող և խնամքից զուրկ մնացած անչափահասներին` 7,978,368 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի նոյեմբերի 27-ին կնքված N 023/27/112012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 800,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2016 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված N 3425591 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 80,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
14) «Պատրոն ՌՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00861057) 2013 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը նշված ընկած ժամանակահատվածում համակարգչային տեխնիկային վերանորոգման, քարթրիջների լիցքավորման կամ մատակարարման ծառայությունների մատուցում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
15) «Դոքս Քոմպյուտր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04718853) 2015 թվականի նոյեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում համակարգչային տեխնիկայի կամ այլ ապրանքների մատակարարում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
16) «Լագոռռա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00077712) 2015 թվականի նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում մանկական հագուստի, տնտեսական ապրանքների և այլ պարագաների մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
17) «Չիմեգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01848326) 2018 թվականի նոյեմբերի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրված կամ գնված ապրանքների մատակարարում` 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
18) «Սիթի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01282006) 2018 թվականի նոյեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում տնտեսական ապրանքների և սննդամթերքի մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
19) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2018 թվականի նոյեմբերի 26 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: