Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 50 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 2)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել անհատ բարերար Շվեյցարիայի քաղաքացի Ջերարդ Սիկիասի կողմից SAFE HOST S.A. կազմակերպության միջոցով, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ստացված կրթամշակութային օջախների համար թվով 100 համակարգչի և մեկ թավջութակի (1,588 կգ ընդհանուր քաշով, 10,300 ԱՄՆ-ի դոլար արժեքով, բեռնափոխադրման ծախսերը կազմել են 4,383.10 շվեյցարական ֆրանկ, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: