Փոխվարչապետերի որոշումներ

1 Մարտի 2019, 32 - Ա

«ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «SOAR» ոչ առևտրային կազմակերպության կողմից ձեռք բերված և «Ջերմիկ անկյուն» խմբային տների բնակիչների` մտավոր ու ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց, տեղաշարժն ապահովելու նպատա-կով «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի հասցեով ուղարկված ավտոմեքենայի («Toyota Previa» մակնիշի, 2017 թվականի արտադրության, Chassis՝ JTNGE52M2H7152972, 26,100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Ջերմիկ անկյուն» հիմնադրամին` նշված ավտոմեքենայի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր