Փոխվարչապետերի որոշումներ

1 Մարտի 2019, 68 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (քաղ. Երևան, Հյուսիսային պողոտա 1, սեն. 24, ՀՎՀՀ` 02569972) իրականացվող` 4,277,820 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ «Գյուղական համայնքների զարգացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) կնքված՝ 2017 թվականի օգոստոսի 24-ի N 7953991, 2017 թվականի սեպտեմբերի 12-ի N 19636568, 2018 թվականի ապրիլի 11-ի N 19223028 և 2016 թվականի սեպտեմբերի 6-ի N 18857974 պայմանագրերում նշված գործարքները, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում ինտերնետի ծառայությունների մատուցում` 3,632,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2010 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված՝ N 115080665/S4004012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Հարավ» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2010 թվականի օգոստոսի 27-ին կնքված՝ N 230834 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2016 թվականի նոյեմբերի 22-ին կնքված` N 132/22/11/2016 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատ-վածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հավելված