1 Մարտի 2019, 65 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N Մ-026-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի հունվարի 29-ի «Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ» ծրագրի մասին» N Մ-026-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2019 թվականի փետրվարի 28-ը:
2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) «Լոկատոր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00095651) 2018 թվականի նոյեմբերի 26 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արտակարգ իրավիճակների մոդելավորման և արձագանքի կազմակերպման սցենարների էլեկտրոնային համակարգի մշակում` 4,960,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: