1 Մարտի 2019, 58 - Ա
«ՇԵՆԳԱՎԻԹ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Armenian American Medical Society» ոչ առևտրային կազմակերպության կողմից, որպես օժանդակություն, «Շենգավիթ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հասցեով ստացված բեռի (մանկաբարձական մահճակալներ, 9 տեղ, 2,858 կգ ընդհանուր քաշով, 8,343 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,138,900 դրամ, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Շենգավիթ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ: