1 Մարտի 2019, 52 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին հանձնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վարդան Կիրոպի Կիրոյանցի կողմից (անձնագիր` N 03 05 546287) Արցախի Հանրապետության «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» համար ուղարկված շինարարական ապրանքներ, սպորտային պարագաներ, դյուրակիր համակարգիչ, գազօջախ և ջրատաքացուցիչ` 1 բեռնարկղ, 19,740 կգ ընդհանուր քաշով, 1,559,391.8 ռուսական ռուբլի արժողությամբ, ԵՏՄ բեռ.
2) ԱՄՆ-ի Հայաստան-Արցախ հիմնադրամի կողմից Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության համար ուղարկված բժշկական նշանակության ապրանքներ` 1 պալետ, 204 կգ ընդհանուր քաշով, 214,168.1 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, բեռնափոխադրման ծախսերը կազմել են 3,200 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն:
2. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը` նշված բեռների համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: