Փոխվարչապետերի որոշումներ

1 Մարտի 2019, 51 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 249-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) «ԲԱՍՊԵՏ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07608491) 2018 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 155,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 15 ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Կոտայք» մասնաճյուղի նորարարական վերակազմավորման ծրագրի շրջանակներում վերանորոգում» ծրագրի մասին» N 249-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: