Փոխվարչապետերի որոշումներ

1 Մարտի 2019, 35 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N Մ-1283-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Ցյուրիխի համալսարանական հիվանդանոց-Էլեոնորեն հիմնադրամի աջակցությամբ և «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջոցներով ձեռք բերված լաբորատոր ախտորոշիչ սարքավորումը (2 տեղ, 30 կգ ընդհանուր քաշով, 26,540 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ, ներառյալ՝ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի դեկտեմբերի 12-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն վերականգնողական բժշկության զարգացմանը և բժշկասոցիալական խնդիրների բարելավմանը» ծրագրի մասին» N Մ-1283-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: