Փոխվարչապետերի որոշումներ

1 Մարտի 2019, 34 - Ա

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԷԴԻԿԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Բելգիայից՝ անհատ բարերար Մեսրոպ Առաքելյանի կողմից Աբովյանի «Սաթենիկ» բարեգործական հասարակական կազմակերպության «Նարեկ» ծերանոցին անհատույց հանձնելու նպատակով Առաքելյան Էդիկի (անձնագիր AM 0586113) հասցեով ուղարկված բեռի` մեծահասակների հագուստ (օգտագործված և նոր) ու հեռուստացույց (օգտագործված)՝ 140 կգ ընդհանուր քաշով, 300 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 50 եվրո, Արարատյան մաքսատուն-վարչություն ներմուծման ծրագիրը:
2. Առաքելյան Էդիկին` նշված բեռի հանձնման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ: