Փոխվարչապետերի որոշումներ

1 Մարտի 2019, 33 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N Մ-018-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության բարեգործական ծրագրերի համակարգման 2017 թվականի հունվարի 27-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N Մ-018-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Իքս-Արտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01237555) 2018 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված N 17/12/18-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 12 հատ հասանելիության կետերի ձեռքբերում՝ 4,641,434 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՍՈՖԱԴ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00019746) 2018 թվականի դեկտեմբերի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենիկ պարագաների ձեռքբերում՝ 95,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ՌԵԴ-ՓՈՒՆԹ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03312103) 2018 թվականի դեկտեմբերի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրական աշխատանքների իրականացում՝ 812,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Քլինլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01847941) 2018 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում մաքրման աշխատանքների իրականացում՝ ամսական 1,330,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05801184) 2018 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 822,585 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: