Փոխվարչապետերի որոշումներ

1 Մարտի 2019, 25 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 160-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02628286) «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05800698) 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված N 2955-091118 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2018 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում գույքի պահպանման ծառայությունների մատուցում` ամսական 86,670 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի օգոստոսի 31 ի «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի բարեկամության զբոսայգու վերականգնում և զարգացում» ծրագրի մասին» N 160 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: