1 Մարտի 2019, 18 - Ա
«ԵՐԵՎԱՆ ԻՄ ՍԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Երևան իմ սեր» հիմնադրամի կողմից (ՀՀ, ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան 9, ՀՎՀՀ՝ 00100778) իրականացվող` 160,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Երևան իմ սեր» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: