Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2018, 408 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի N Մ-792-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05502622) 2018 թվականի հոկտեմբերի 18 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Երևան քաղաքի Պարոնյան 21/1 շենքի 1-ին հարկի 488 քառ. մետր տարածքի հիմնանորոգման աշխատանքների իրականացում` 5,900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի սեպտեմբերի 2-ի «Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Համայնքային տնային խնամք և առողջ ծերացում» ծրագրի մասին» N Մ-792-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: