Փոխվարչապետերի որոշումներ

28 Դեկտեմբերի 2018, 500 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Armenian Network of America - Los Angeles Region» հասարակական կազմակերպության կողմից որպես աջակցություն Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին անհատույց հանձնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ուղարկված քնապարկերի և վրանների (13 տեղ, 199 կգ ընդհանուր քաշով, 2,286.3 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 425 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր