Փոխվարչապետերի որոշումներ

28 Դեկտեմբերի 2018, 483 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N Մ-018-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) «Deankin University Australia» կազմակերպության հետ (Locked Bag 20001, Geelong, VIC 3220) 2018 թվականի նոյեմբերի 14-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է «Ազգային կրթության փոփոխություն» թեմայով խորհրդատվության և ծրագրի կազմման ծառայությունների մատուցում` 15,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 27-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N Մ-018-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: