28 Դեկտեմբերի 2018, 492 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N Մ-002-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի հունվարի 29-ի «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Հայաստանի տարածաշրջաններում» ծրագրի մասին» N Մ-002-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ կետում «2018 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2019 թվականի փետրվարի 28-ը» բառերով:
2. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության ԱՄՆ-ի գրասենյակի կողմից «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված ներքոհիշյալ նոր ապրանքները ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում՝
1) 29 տեղ, 5,973.30 կգ ընդհանուր քաշով, 52,400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժեքով, ներառյալ 4,600 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, բաշխման ցանկը` համաձայն N 2 հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) 78 տեղ, 42,887 կգ ընդհանուր քաշով, 84,297 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժեքով, ներառյալ 13,437 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, բաշխման ցանկը` համաձայն N 1 հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն: