28 Դեկտեմբերի 2018, 497 - Ա
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՑԱԽԻ ՄԻԱՎՈՐԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Արցախի Հանրապետության սահմանամերձ գյուղերի մանկապարտեզներին, տարբեր շրջանների բազմազավակ և անապահով ընտանիքներին անհատույց բաշխվելու նպատակով Թեհրանի «Թևանիկ» բարեսիրական խմբի կողմից Հայ օգնության միության Արցախի միավորի հասցեով ստացված բեռի (169 տուփ, 2,359 կգ ընդհանուր քաշով, 15,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, «Հարավային» մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Հայ օգնության միության Արցախի միավորին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: