Փոխվարչապետերի որոշումներ

28 Դեկտեմբերի 2018, 491 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N Մ-092-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ձեռք բերված օդորակման համակարգերը (434 կգ ընդհանուր քաշով, 10,075 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 498,710 դրամ և 2,262 կգ ընդհանուր քաշով, 39,246 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,441,800 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի փետրվարի 16-ի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատան շենքի նորոգում» ծրագրի մասին» N Մ-092-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: