Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2018, 430 - Ա

«ԱՐԱԲԿԻՐ» ՄԻԱՑՅԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 2)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը`
1. Բարեգործական որակել Հայաստան-Արցախ հիմնադրամի կողմից «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված դեղորայքի (1 տեղ, 70 կգ ընդհանուր քաշով, 158,620 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 1,095 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:


 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր