Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2018, 398 - Ա

ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐՑԻ, ՔԱՐԻՆՋԻ ԵՎ ՔԱՐԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ 32 ՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից
(ՀՀ, քաղ. Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ՝ 00057312) իրականացվող` 75,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Լոռու մարզի Մարցի, Քարինջի և Քարաձորի համայնքներում 32 տների հիմնանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր