10 Դեկտեմբերի 2018, 406 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N Մ-334-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023)` «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2018 թվականի հոկտեմբերի 5 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի մատակարարում` 810,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 21-ի «Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Արտակարգ իրավիճակներին բարելավված նախապատրաստում և արձագանքում Հարավային Կովկասում» ծրագրի մասին» N Մ-334-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: