Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2018, 376 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N Մ-136-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07618624)՝ «Հորիզոն 95» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01801721) 2018 թվականի նոյեմբերի 13 ին կնքված
N 01/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ձեռք բերվող բնական քարի լաբորատոր փորձարկում և եզրակացության տրամադրում` 325,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 17-ի «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից իրականացվող «Դիլիջան համայնքում եկեղեցական համալիրի կառուցում» ծրագրի մասին» N Մ-136-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: