10 Դեկտեմբերի 2018, 418 - Ա
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 2)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի շահառուների համար նախատեսված, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բադեն-Վյուրտեմբերգի հայ համայնքի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասցեով ուղարկված բեռի (11,800 կգ ընդհանուր քաշով, 55,000 եվրոյին համարժեք դրամ արժեքով, տեղափոխման և այլ ծախսերը կազմել են 3,570 եվրո, Հյուսիսային մաքսատուն-վարչություն)՝ համաձայն հավելվածի, ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: