10 Դեկտեմբերի 2018, 394 - Ա
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԻ ԱՄՐԱ-ԿԱՅՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 11,968,289 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների ամրակայման և վերականգնման նախագծային աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից` «Հուշարձանների վավերագրում» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02265634) 2018 թվականի օգոստոսի 31-ին կնքված N 02Ն/018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է որմնանկարների ամրակայման և վերականգնման նախագծային աշխատանքների իրականացում՝ 11,968,289 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: