10 Դեկտեմբերի 2018, 404 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 177-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) «Մեծն Էրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 05502622) 2018 թվականի հոկտեմբերի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Երևան քաղաքի Պարոնյան 21/1 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի 488 քառ. մետր տարածքի հիմնանորոգման աշխատանքների իրականացում՝ 6,780,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի «Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Հայկական կարմիր խաչի ընկերության կենտրոնական գրասենյակի ծառայությունների մատուցման կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներ» ծրագրի մասին» N 177-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: