31 Օգոստոսի 2018, 45 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N Մ-182-Ա ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N Մ-1356-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ ԱՄՆ-ի Օգնության և զարգացման հայկական ընկերակցության կողմից «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռը (520 տեղ, 13,387 կգ ընդհանուր քաշով, 67,090 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով, փոխադրման ծախսերը կազմել են 7,415 ԱՄՆ-ի դոլար, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2010 թվականի մարտի 19-ի «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Զեյթուն» ուսումնական և աջակցման կենտրոնի հիմնադրում» ծրագրի մասին» N Մ-182-Ա և 2014 թվականի դեկտեմբերի 29-ի «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Բարեկեցիկ մանկություն և ծերություն 4» ծրագրի մասին» N Մ-1356-Ա որոշումներով հաստատված ծրագրերի շրջանակներում (բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի):