10 Դեկտեմբերի 2018, 437 - Ա
ՎԱՐԴԱՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի մարզադպրոց» ՀՈԱԿ-ին անհատույց հանձնելու նպատակով Վարդան Նահապետյանի (նույնականացման քարտ՝ 008841298) հասցեով ուղարկված մարզադահլիճի հատակի համար հատուկ տախտակների (20,000 կգ արժեքով, 1,072,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծման ծրագիրը:
2. Վարդան Նահապետյանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր