Փոխվարչապետերի որոշումներ

13 Հուլիսի 2022, 510 - Ա

«ՀԱՆՍ ՔՐԻՍՏԻԱՆ ԿՈՖՈԵԴ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Դանիայի «ԴանԱրմեն» հայ-դանիական ասոցիացիայի կողմից որպես աջակցություն «Հանս քրիստիան կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (5,935 կգ ընդհանուր քաշով,
26,515.44 դանիական կրոնին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 38,400 դանիական կրոն, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Հանս քրիստիան կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը
բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2024

2023