Փոխվարչապետերի որոշումներ

11 Հուլիսի 2022, 503 - Ա

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Շվեյցարիայից «EquiptSent» ոչ առևտրային կազմակերպության կողմից աջակցության նպատակով «Երևանի Մխիթար Հերացու անվան
պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հասցեով ստացված ուսումնական լաբորատոր սարքավորումների և բժշկական պարագաների (1 տեղ, 144 կգ ընդհանուր քաշով, 5,061 շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման
ծախսերը կազմել են 656.43 եվրո, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման
ծրագիրը:
2. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո
մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

Արխիվ

2024

2023