11 Հուլիսի 2022, 502 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն
անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի
մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Կերխեր» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00485116) հետ 2022 թվականի հունիսի 16-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է հատակի
լվացման հեղուկի և պոլիուրենտային ժապավենի ձեռքբերում՝ 846,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Տոսպ գրուպ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01848257) հետ 2022 թվականի հունիսի 7-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շապիկների
ձեռքբերում՝ 413,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00040569) հետ 2022 թվականի հունիսի 13-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: