8 Հուլիսի 2022, 491 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 618-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական
կազմակերպության կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչական նոր շենքի կառուցում և հարակից շենքերի վերակառուցում» ծրագրի
մասին» N 618-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «2,400,000,000 դրամ» բառերը փոխարինել «3,052,665,280 դրամ» բառերով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: