Փոխվարչապետերի որոշումներ

29 Հունիսի 2022, 481 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 242-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված
գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» N 242-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Սոճենի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06954946) 2022 թվականի մայիսի 30-ին կնքված՝ N 2022-05-30/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գազատար խողովակների տեղափոխման, ստորգետնյա ճանապարհով մոնտաժման և միացման աշխատանքների իրականացում` 4,149,874 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) 2017 թվականի նոյեմբերի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ կապի ծառայությունների մատուցում` ամսական 410,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023