Փոխվարչապետերի որոշումներ

29 Հունիսի 2022, 478 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՇՏԻԳԵՆ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01574905) հետ 2022 թվականի մայիսի 11-ին կնքված` պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է արևային վահանակների ձեռքբերում՝ 7,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01850138) հետ 2022 թվականի փետրվարի 16-ին կնքված` պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է հսկողական տեսախցիկների ձեռքբերում՝ 121,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ՆՕՎՕ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00232768) հետ 2022 թվականի փետրվարի 7-ին կնքված` պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 201,489,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Քոլոր Սթայլ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02667052) հետ 2022 թվականի փետրվարի 18-ին կնքված` պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ներկերի ձեռքբերում՝ 1,111,228 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Բերգ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02619174) հետ 2022 թվականի փետրվարի 18-ին կնքված` պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 22,977,536 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Ինթեք Էլեկտրիկ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00870691) հետ 2022 թվականի փետրվարի 18-ին կնքված` պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրական սարքավորումների ձեռքբերում՝ 13,703,520 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023