29 Հունիսի 2022, 480 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Էներսիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00259573) հետ 2022 թվականի մայիսի 25-ին կնքված` պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է օդափոխության համակարգի սարքավորումների շարժիչի փոկերի ձեռքբերում՝ 281,666.67 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01529671) հետ 2019 թվականի օգոստոսի 13-ին կնքված` պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ահազանգման համակարգի միջոցով պահպանության ծառայությունների մատուցում՝ ամսական 42,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի «Արթիկ տուփ» կենտրոնի համար: