Փոխվարչապետերի որոշումներ

28 Հունիսի 2022, 467 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 332-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N1)

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանը» ծրագրի մասին» N 332-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) ապրանքներ (ցանկը՝ համաձայն հավելված 1-ի)՝ 1,796 տեղ, 22,093.62 կգ ընդհանուր քաշով, 89,882.75 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը (Արարատյան մաքսատուն-վարչություն).
2) արհեստական խոտածածկ և խոտածածկի տեղադրման պարագաներ` 144 տեղ, 20,650 կգ ընդհանուր քաշով, 83,434.60 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,170,200 դրամ (Արարատյան մաքսատուն-վարչություն).
3) ապրանքներ (ցանկը՝ համաձայն հավելված 2-ի)` 22 տեղ, 5,559 կգ ընդհանուր քաշով, 29,450.4 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,222,600 դրամ (Արարատյան մաքսատուն-վարչություն):
4) կաուչուկի գնդիկներ` 22 տեղ, 22,340 կգ ընդհանուր քաշով, 3,520 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,215,800 դրամ (Արարատյան մաքսատուն-վարչություն):

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023